Միասնական ուժ՝ AI-ի զարգացման համար
GTH Laboratory-ն բաց լաբորատորիա է․ մարդիկ, որոնք միասին սովորում են արհեստական բանականությունը և միասին կառուցում այն, ինչ առանձին չէին կառուցի։
- Բաց՝ դուռը բաց է յուրաքանչյուրի առաջ, ով աշխատում է համայնքի ներսում
- Թափանցիկ՝ երևում է ոչ միայն արդյունքը, այլև ճանապարհը
- Արդար՝ ներդրումն ու արդյունքը մնում են կապված
Եթե միանանք հիմա, արհեստական բանականության միջոցով կկարողանանք ստեղծել համաշխարհային պրոդուկտներ։
Ոչ թե մեկը մյուսի փոխարեն, այլ իրար օգնելով։ Այստեղից է սկսվում լաբորատորիան։
Մեկ մարդ AI-ով արագացնում է իր աշխատանքը։
Միասին աշխատող մարդիկ AI-ով կառուցում են պրոդուկտ։
Տարբերությունը գործիքի մեջ չէ։ Տարբերությունը միասնության մեջ է։
Երեք բան, որոնցից չենք հրաժարվում
Լաբորատորիան հենվում է ոչ թե խոստումների, այլ աշխատելու եղանակի վրա։ Ահա այդ եղանակը՝ երեք կետով։
Բաց
Փակ ցուցակ չկա։ Ով գալիս է և աշխատում է համայնքի ներսում՝ ներսում է առաջին օրվանից՝ անկախ մասնագիտությունից, տարիքից և ելակետից։
Թափանցիկ
Ցույց ենք տալիս ամբողջ ընթացքը՝ գործիքները, քայլերը և սխալները, ոչ միայն պատրաստի արդյունքը։ Այն, ինչ արվում է, արվում է բոլորի աչքի առաջ։
Արդար
Ով ինչ ներդնում է՝ ժամանակ, գիտելիք կամ աշխատանք, տեսնում է դրա հետքը ընդհանուր արդյունքի մեջ։ Ներդրումն ու արդյունքը մնում են կապված։
Որտեղից ենք եկել
Լաբորատորիան դատարկ տեղից չի սկսվել։ Դրան նախորդել է յոթ տարվա գործնական աշխատանք։
GTH-ը սկսել է խոշոր կազմակերպությունների ապրանքատեսականու արտահանմամբ և մարկետփլեյսերում նրանց վաճառքների կազմակերպմամբ։
Գարիկ Մկրտչյանի ուսուցման ծրագիրը տարածվել է ողջ երկրում։ Ծրագրին մասնակցել է 12 000-ից ավելի մարդ։
Բացվել է GTH Laboratory-ն՝ արհեստական բանականություն, սեփական գործակալներ և պրոդուկտներ՝ բաց համայնքի ներսում։
Լաբորատորիան բաց է
Դուք բերում եք ձեր աշխատանքն ու ձեր հարցը։ Մենք բերում ենք գործիքը, միջավայրը և մարդկանց, որոնք արդեն անում են դա։ Մնացածը կառուցվում է միասին։