ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակային պայմանագիր (Օֆերտա)

Թարմացվել է՝ 01.02.2026թ. (Երևանի ժամանակով՝ 17:00)

Սույն փաստաթուղթը հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա) և սահմանում է պայմանները, որոնցով Դուք կարող եք ձեռք բերել և օգտագործել ԱՁ Գարիկ Մկրտչյանի կողմից մատուցվող կրթական ծառայությունները և նյութերը՝ Gthub.am հարթակում և դրան կից հարթակներով։

1. Հիմնական պայմաններ

1.1. Ծառայությունների մատուցող (Սեփականատեր)՝ ԱՁ Գարիկ Մկրտչյան (այսուհետ՝ «Մենք», «Մեր», «GTH»):

1.2. Կայք / Հարթակ՝ Gthub.am (այսուհետ՝ «Կայք» կամ «Հարթակ»):

1.3. Մենք կազմակերպում և/կամ իրականացնում ենք առցանց կրթական ծրագրեր, տեսադասեր, ուղիղ հանդիպումներ, նյութեր, ձևանմուշներ, հանձնարարություններ, քվիզներ և ուղեկցում՝ ինչպես Կայքի, այնպես էլ 3-րդ հարթակների միջոցով։

1.4. Ծրագրի շրջանակում կարող են օգտագործվել նաև 3-րդ հարթակներ՝ օրինակ WhatsApp, Telegram, Zoom, YouTube, Instagram և այլն։ Այդ հարթակների աշխատանքի մասով կարող են գործել դրանց սեփական կանոնները։

2. Հիմնական հասկացություններ

Օգտատեր / Հաճախորդ («Դուք», «Ձեզ», «Ձեր»)՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ընդունել է սույն պայմանագիրը և ստացել է ծառայությունից օգտվելու հասանելիություն։

Ծառայություն / Ծրագիր՝ «Wildberries Seller and Manager» կրթական ծրագիր և դրա բաղադրիչները։

Նյութեր՝ տեսադասեր, ուղեցույցներ, ֆայլեր, պրեզենտացիաներ, աղյուսակներ, մեթոդաբանություններ, տեքստեր և այլ բովանդակություն։

Հարթակ՝ Gthub.am և/կամ այլ միջավայր, որտեղ Ձեզ տրամադրվում է հասանելիություն ծառայությանը։

3. Պայմանագրի ընդունում (համաձայնություն)

3.1. Սույն պայմանագիրը համարվում է ընդունված, եթե Դուք՝

սեղմում եք «Համաձայն եմ պայմաններին» կամ համարժեք կոճակ, և/կամ

կատարում եք կանխավճար/մասնակի/ամբողջական վճարում, և/կամ

ստանում եք դասընթացից օգտվելու հասանելիություն ցանկացած ձևաչափով։

3.2. Եթե համաձայն չեք պայմաններին՝ խնդրում ենք չկատարել վճարում և չօգտվել ծառայությունից։

4. Գրանցում և հաշիվ

4.1. Ծառայությունից օգտվելու համար կարող է պահանջվել գրանցում Կայքում կամ մեր կողմից սահմանված այլ ձևաչափով։

4.2. Դուք պարտավորվում եք տրամադրել ճշգրիտ տվյալներ և պահպանել Ձեր մուտքի տվյալների գաղտնիությունը։

4.3. Եթե Ձեր հաշվի չարտոնված օգտագործում է տեղի ունեցել, պարտավորվում եք անմիջապես տեղեկացնել մեզ՝ սույն պայմանագրում նշված կոնտակտներով։

5. Ծրագրի կարգ, տևողություն և հասանելիություն

5.1. Ծրագրի անվանումը՝ Wildberries Seller and Manager։

5.2. Ծրագրի նյութերի հասանելիության ընդհանուր ժամկետը՝ 4 (չորս) ամիս՝ հասանելիություն ստանալու պահից (եթե ծրագրի էջում կամ առանձին պայմանով այլ ժամկետ նշված չէ)։

5.3. Մենք իրավունք ունենք՝ տեխնիկական կամ կազմակերպչական պատճառներով փոփոխել դասերի հերթականությունը, մատուցման ձևաչափը (տեսադաս/ֆայլ/ուղիղ հանդիպում),պահպանելով ծրագրի ընդհանուր տրամաբանությունը։

6. Վճարում

6.1. Ծառայության արժեքը հրապարակվում է Կայքում կամ հաղորդակցվում է մեր կողմից՝ գրավոր/բանավոր ձևով։

6.2. Վճարումը կատարվում է մեր կողմից սահմանված մեթոդներով և համարվում է կատարված՝ երբ գումարը փաստացի մուտք է գործում և մեզ տեսանելի է դառնում։

7. Չեղարկում և գումարի վերադարձ

7.1. Գումարի վերադարձ չի նախատեսվում և չի կատարվում՝ անկախ այն հանգամանքից՝ Դուք օգտվել եք նյութերից/ծառայություններից, թե ոչ։

7.2. Ծառայությունից հրաժարվելու կամ մասնակցությունը դադարեցնելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։

8. Մտավոր սեփականություն

8.1. Ծրագրի բոլոր նյութերը հանդիսանում են Մեր մտավոր սեփականություն, եթե այլ բան հստակ նշված չէ։

8.2. Արգելվում է՝

նյութերի փոխանցում 3-րդ անձանց,

հրապարակում, վերարտադրում, վաճառք, տարածում,

դասերի ձայնագրում/էկրանագրում և տարածում՝ առանց Մեր գրավոր թույլտվության։

8.3. Խախտման դեպքում Մենք իրավունք ունենք՝

անմիջապես սահմանափակել/դադարեցնել Ձեր հասանելիությունը առանց փոխհատուցման,

կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական միջոցներ՝ վնասի փոխհատուցման պահանջով։

9. Գաղտնիության քաղաքականություն և անձնական տվյալներ

9.1. Մենք կարող ենք հավաքել և մշակել հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ․ փոստ, վճարման փաստ, ինչպես նաև Հարթակի տեխնիկական տվյալներ (օր․՝ մուտքերի ժամանակ, սարք/բրաուզեր)՝ ծառայության մատուցումն ապահովելու նպատակով։

9.2. Տվյալների մշակման նպատակները՝

գրանցում և նույնականացում,

վճարումների հաշվառում,

ծրագրի հասանելիության տրամադրում և սպասարկում,

կապ և ծանուցումներ,

(ըստ անհրաժեշտության) մարքեթինգային հաղորդագրություններ։

9.3. Տվյալները կարող են փոխանցվել միայն այն 3-րդ կողմերին, որոնք անհրաժեշտ են ծառայության մատուցման համար (օր․՝ վճարային/տեխնիկական ծառայություններ)՝ տվյալ կողմերի հետ օրինական հարաբերությունների շրջանակում։

9.4. Դուք իրավունք ունեք պահանջել Ձեր տվյալների ճշգրտում/թարմացում՝ կապ հաստատելով Մեր հետ։

10. Հաղորդակցություն

10.1. Սույն պայմանագրի շրջանակում հաղորդակցությունը կարող է կատարվել՝ էլ․ փոստով, զանգով, WhatsApp հաղորդագրությամբ կամ Հարթակի միջոցով։

10.2. Այդ հաղորդակցությունները համարվում են պատշաճ ծանուցում։

11. Պատասխանատվության սահմանափակում

11.1. Ծրագիրը կրթական բնույթ ունի և չի հանդիսանում վաճառքների/արդյունքների 100% երաշխիք։ Արդյունքը կախված է նաև Ձեր գործողություններից, շուկայական պայմաններից և այլ գործոններից։

11.2. 3-րդ հարթակների տեխնիկական խափանումների կամ սահմանափակումների համար Մենք կրում ենք սահմանափակ պատասխանատվություն՝ տվյալ հարթակների կանոնների շրջանակում։

12. Ֆորսմաժոր

12.1. Ֆորսմաժորային դեպքերում (պատերազմ, արտակարգ դրություն, լայնածավալ տեխնիկական խափանումներ և այլն) պարտավորությունների կատարումը կարող է ժամանակավորապես դժվարանալ կամ հետաձգվել։

12.2. Այդ դեպքում Մենք կգործենք խելամիտ հնարավորությունների սահմաններում՝ ծառայության մատուցումը շարունակելու կամ կազմակերպելու այլ ձևաչափով։

13. Վեճերի լուծում

13.1. Վեճերը նախ լուծվում են բանակցությունների միջոցով։

13.2. Համաձայնության բացակայության դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

14. Եզրափակիչ դրույթներ

14.1. Մենք կարող ենք փոփոխել սույն պայմանները՝ հրապարակելով թարմացված տարբերակը Կայքում։

14.2. Փոփոխություններից հետո ծառայությունից օգտվելը նշանակում է պայմանների ընդունում։

15. Կոնտակտներ

Էլ․ փոստ՝ [email protected]

WhatsApp / Հեռախոս՝ +374 43112209