info head

Ի՞նչ է մտնում B Power Plus փաթեթի մեջ

1․Վերլուծված ապրանքատեսակների ցանկ

Շուկայի ցուցանիշների հիման վրա ընտրված ապրանքատեսակներ՝ համապատասխան բացվածքներով, նախատեսված առաջիկա համապատասխան սեզոնին վաճառքների իրականացման համար։

2․Շաբաթական հանդիպումներ մենթորի հետ

հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր Շաբաթ օրերին 19։00 - 24։00
հանդիպումները Օնլայն են․(տրամադրվում են տեսաձայնագրություններ)
(հանդիպման հարմար ժամանակահատվածը ընտրում եք մենթորի հետ ըստ ներքին պայմանավորվածության)

Յուրաքանչյուր շաբաթ մեր կողմից տրամադրվող հավելվածում Ձեզ համար բացվում են գործնական տեսադասեր, որոնց պետք է հետևեք, այնուհետև՝ կիրառելուց հետո, բաց մնացած հարցերը հնչեցնեք քննարկումների շրջանակներում։

Ծրագրի մեկնարկից հետո ամրագրում եք ժամ՝ ձեր վերլուծված ապրանքատեսակաների ձեռքբերման հանդիպումը կազմակերպելու համար։
Հանդիպումներն ու քննարկումները սկսվում են մարտի 28-ից, և ավարտվում են ապրանքատեսակի պահեստավորումից սկսած 2 ամիս անց։

3․Շաբաթական հանդիպումների ընթացք

Շաբաթական հանդիպումներին քննարկվում են՝

- Ներդրման նախահաշվարկը
- Ապրանքի ուսումնասիրության կարգը
- Մրցակիցների ուսումնասիրման կարգը
- Շուկայում առկա բանալի բառերի որոնումը
- Ապրանքի ճիշտ ներկայացման ձևաչափը
- Ապրանքի փաթեթավորման ձևաչափը
- Մատակարարման պլանավորման հեռանկարը
- Ներդրման վերահաշվարկը
- Ռազմավարական հեռանկարը
- Առաջխաղացման բանաձևերի կիրառումը
- Հաջորդ ներդրման նախապլանավորումը

<< B POWER PLUS >>

🗓 Մեկնարկը՝ մարտի 2-ից
💰 Մինչև փետրվարի 22-ը փաթեթի արժեքը՝ 127․000 դրամ(ներառում է B Power փաթեթը)
💰 Փետրվարի 22-ից հետո փաթեթի արժեքը՝ 162․000 դրամ(ներառում է B Power փաթեթը)

Կապնվել


Կարևոր նկատառում

Մենթորության շրջանակում տրամադրվող ուղղորդումը և խորհրդատվությունը կրում են խորհրդատվական բնույթ։ Որոշումների ընդունումը, դրանց իրականացումը և վաճառքի վերջնական արդյունքները մնում են մասնակցի պատասխանատվության շրջանակում և կախված են շուկայի մի շարք արտաքին գործոններից։

(Հավելենք նաև, որ մեր ընկերությունը պատասխանատվություն չի կրում ֆորսմաժորային իրավիճակների կամ անկանխատեսելի շուկայական զարգացումների համար։ Մեր նպատակը մնում է նույնը՝ լինել Ձեր կողքին որպես աջակցող և վերլուծական գործընկեր։)

Հաճախ տրվող հարցեր

Ինչքա՞ն ներդրում է անհրաժեշտ ծրագրին մասնակցելու համար

Եթե ցանկանում եք ունենալ իրական պրակտիկ փորձ ապա խորհուրդ է տրվում նվազագույն ներդրումը իրականացնել 1500$ ից սկսված, սակայն դեպքեր են լինում որ առավել մատչելի ապրանքատեսակների են մասնակիցները հանդպիում

Տրամադրվելու ե՞ն արդյոք տեսադասերը

Այո, 120 օր հասանելիությամբ։

Արդյո՞ք ծրագրի շրջանակներում տրամադրում եք անհրաժեշտ կոնտակտային տվյալները յուրաքանչյուր փուլի իրականացման համար

Այո, տրամադրվում են ապրանքների արժեքները, բեռնափոխադրող գործընկեր ընկերության կապը, դիզայներական գործընկեր ընկերության տվյալները, սերտիֆիկացում իրականացնող գործընկեր ընկերության տվյալները, կամակերպում ենք մեկ օրինակ ապրանքի առաքումը ՀՀ, ինչպես նաև տրամադրվում են հաշվապահական գործընկեր ընկերության տվյալները։

Կապ մեզ հետ

կապնվել