info head

Ի՞նչ է մտնում B Power փաթեթի մեջ

1․Վերլուծված ապրանքատեսակների ցանկ

Շուկայի ցուցանիշների հիման վրա ընտրված ապրանքատեսակներ՝ համապատասխան բացվածքներով (պահանջարկ, մրցակցային միջավայր, ակտիվություն, որոնողական հետաքրքրություններ և այլ կարևոր ցուցիչներ)։

2․Յուրաքանչյուր ապրանքի գլխավոր մետրիկաների պարզ և հասկանալի բացատրություն

Տվյալներ և ցուցանիշներ, որոնք բացատրում են՝ ինչու է տվյալ ապրանքը ընդգրկվել ցանկում և ինչ պարամետրերի վրա է հիմնված ընտրությունը։

3․Տրամադրվում են մատակարարների արժեքները

Փաթեթը իր մեջ ներառում է Չինաստանի արտադրամասի կողմից ներկայացվող յուրաքանչյուր վերլուծված ապրանքատեսակի արժեքը և դրանց գնման կազմակերպումը

4․Կազմակերպչական աշխատանքներ՝ ապրանքի ձեռքբերումից մինչև Wildberries-ի պահեստներ

Փաթեթի մեջ ներառվում է GTH ընկերության մենեջերի կողմից՝
գործընկեր ընկերությունների միջոցով ապրանքի տեղափոխումը,փաթեթավորումը և պիտակավորումը, ինչպես նաև ապրանքի քարտերի պատրաստումը, դիզայներական աշխատանքների կազմակերպումը և ապրանքի մեկ օրինակ Հայաստան առաքելու պատվերի իրականացումը


Եթե ցանկանում եք տեսնել թե ինչ չափորոշիչների հիման վրա են ապրանքի ուսումնասիրությունները և վերլուծությունները իրականացվում ապա կարող եք դիտել հետևյալ բացատրական
հոլովակը՝

<< B POWER >> փաթեթի արժեքը՝
💰 35․000 դր․

Բացատրական հոլովակ


Կարևոր նկատառում

B Power փաթեթի շրջանակում տրամադրվող վերլուծությունները և տվյալները ունեն ուղղորդող բնույթ։ Ապրանքի վերջնական ընտրությունը, հետագա գործողությունները և վաճառքի արդյունքները կախված են մասնակցի կողմից իրականացվող որոշումներից և շուկայի մի շարք արտաքին գործոններից։

Գնել փաթեթը
info head

Ի՞նչ է մտնում B Power Plus փաթեթի մեջ

1․Վերլուծված ապրանքատեսակների ցանկ

Շուկայի ցուցանիշների հիման վրա ընտրված ապրանքատեսակներ՝ համապատասխան բացվածքներով

2․Շաբաթական հանդիպումներ մենթորի հետ

հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր Շաբաթ օրերին 19։00 - 24։00
հանդիպումները Օնլայն են․
հանդիպման հարմար ժամանակահատվածը ընտրում եք մենթորի հետ ըստ ներքին պայմանավորվածության․

հանդիպումների մեկնարկը սկսվում է ապրանքատեսակների ընտրությունից անմիջապես հետո,առաջին իսկ շաբաթ օրը և ավարտվում է ապրանքատեսակի պահեստավորումից սկսած 2 ամիս անց

3․Շաբաթական հանդիպումների ընթացք

Շաբաթական հանդիպումներին քննարկվում են՝

- Ներդրման նախահաշվարկը
- Ապրանքի ուսումնասիրության կարգը
- Մրցակիցների ուսումնասիրման կարգը
- Շուկայում առկա բանալի բառերի որոնումը
- Ապրանքի ճիշտ ներկայացման ձևաչափը
- Ապրանքի փաթեթավորման ձևաչափը
- Մատակարարման պլանավորման հեռանկարը
- Ներդրման վերահաշվարկը
- Ռազմավարական հեռանկարը
- Առաջխաղացման բանաձևերի կիրառումը
- Հաջորդ ներդրման նախապլանավորումը

<< B POWER PLUS >> փաթեթի արժեքը՝
💰 127․000 դր․ (ներառյալ B Power փաթեթը)

Գնել փաթեթը


Կարևոր նկատառում

Մենթորության շրջանակում տրամադրվող ուղղորդումը և խորհրդատվությունը կրում են խորհրդատվական բնույթ։ Որոշումների ընդունումը, դրանց իրականացումը և վաճառքի վերջնական արդյունքները մնում են մասնակցի պատասխանատվության շրջանակում և կախված են շուկայի մի շարք արտաքին գործոններից։

Կապ մեզ հետ

Դեռ հարցեր ունե՞ք։ Մենք սիրով կկարդանք և մեր աջակցության թիմը կպատասխանի Ձեր նամակներին 24 ժամվա մեջ։