Մատակարարների ագենտ

Գնումների նախապատրաստումը՝ առանց ցրված նամակների և տասը բաց ներդիրի։

Գնային հարցում340 հատ
10:00Ուղարկեցի նույն հարցումը 7 մատակարարի
11:20«Ա» ՍՊԸ պատասխանեց
12:05«Բ» ՍՊԸ պատասխանեց
13:40«Գ» ՍՊԸ պատասխանեց
15:002-ը չեն պատասխանել — հիշեցրեցի մեկ անգամ
16:05Բերեցի բոլոր առաջարկները նույն չափման միավորի
16:10Հավաքեցի մեկ աղյուսակում
«Ա» ՍՊԸ1 240 ֏ · 10 օր
«Բ» ՍՊԸ1 180 ֏ · 21 օր
«Գ» ՍՊԸ1 310 ֏ · 5 օր
2 չպատասխանածհիշեցված
Ամենացածր գինը՝ 16 օր ավելի երկար ժամկետով
7հարցում
5պատասխան
16 օրտարբերություն

Բոլոր առաջարկները՝ մեկ աղյուսակում, համեմատելի տեսքով։

01

Ի՞նչ է անում

Միևնույն հարցումը և ձևաչափը՝ բոլոր հասցեատերերին միաժամանակ։

Ուղարկում է նույն հարցումը

Մի քանի մատակարարի՝ միանման ձևակերպմամբ, որ պատասխանները համեմատելի լինեն։

Հավաքում է մեկ աղյուսակում

Գին, ժամկետ, պայմաններ, նվազագույն քանակ — մեկ էկրանում։

Ցույց է տալիս իրական տարբերությունը

Ցածր գինը հաճախ փոխհատուցվում է ժամկետով կամ առաքման պայմաններով։

02

Ի՞նչ եք ստանում

Որոշումը մնում է ձերը։ Ագենտը վերցնում է նախապատրաստական աշխատանքը։

Համեմատական աղյուսակ

Google Sheets կամ Excel ձևաչափով։

Հիշեցում չպատասխանածներին

Միանվագ, գործարար ձևակերպմամբ։

Հարցումների պատմություն

Նախորդ գնումների գները պահպանվում են՝ հետագա համեմատության համար։

03

Ի՞նչ է ներառված

Նույնական է բոլոր ագենտների համար՝ անկախ պատվիրակվող գործառույթից։

Ձեր տվյալները՝ համակարգում։ Գնացուցակ, պայմաններ և հաճախ տրվող հարցեր. ագենտը հենվում է բացառապես դրանց վրա։

Հստակ սահմաններ։ Փաստաթղթավորվում է, թե ինչ ագենտը երբեք չի հայտարարում և չի խոստանում։

Փորձարկում իրական տվյալներով։ Մինչև գործարկումը ստուգվում է ձեր վերջին նամակագրության վրա։

Փոխանցում օպերատորին։ Ցանկացած պահի կարող եք միջամտել. ագենտը դուրս է գալիս զրույցից։

Ամսական ճշգրտումներ։ Թերի պատասխանները վերանայվում են ամենամսյա կարգով։

Ամսական հաշվետվություն։ Հարցումների, պատասխանների և հայտերի քանակը՝ առանց ավելորդ մեկնաբանության։

04

Որքա՞ն արժե

Հարցումների ուղարկում, պատասխանների հավաքում և համեմատություն մեկ աղյուսակում։

Սարքելը, մեկանգամյա300 000 ֏
Ամսական սպասարկում65 000 ֏

Գինը կախված է մատակարարների քանակից և ամսական հարցումների ծավալից։ 20-ից ավելի մատակարար՝ ավելացվում է։

05

Ինչպես ենք սկսում

1

Նախնական զրույց՝ 20 րոպե

Ճշտում ենք գնման առարկան, գործընկերների ցանկը և ձեր առաջնահերթությունները։

2

Կառուցում ենք

3–7 աշխատանքային օր։ Առաջին հարցումն իրականացնում ենք համատեղ։

3

Գործարկում ենք

Հետագա յուրաքանչյուր հարցում սկսվում է մեկ տողով։

Նշված արժեքը ներառում է երեք փուլն ամբողջությամբ։ Վերջնական արժեքը հաստատվում է նախնական զրույցից հետո՝ մինչև աշխատանքի մեկնարկը։

06

Ներկայացնել հայտը

Լրացրեք ձևը։ Քսանրոպեանոց զրույցի ընթացքում ճշտում ենք ձեր դեպքը և հաստատում վերջնական արժեքը՝ մինչև աշխատանքի մեկնարկը։

Հայտն ընդունված էԿապ կհաստատենք մոտակա աշխատանքային ժամերին։

Կամ զանգահարեք՝ 099 250 210

← Բոլոր ագենտները

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ