Գնային առաջարկի ագենտ

B2B հարցումների պատասխանը՝ նույն օրը, ոչ թե երեք օր հետո։

Հարցում «Արմենիա ՍՊԸ»-իցայսօր
13:42Ստացվեց հարցում՝ 340 միավոր, ժամկետ՝ 3 շաբաթ
13:43Ճշտեցի առաքման պայմանները
13:55Պատասխանեցին՝ մեր հաշվին
14:05Հաշվարկեցի գինը ձեր սահմանած կանոններով
14:11Կիրառեցի քանակի զեղչը՝ 340 հատ
14:15Պատրաստեցի առաջարկը ձեր ձևաչափով
14:20Ուղարկեցի · հիշեցումը՝ 3 օր հետո

Առևտրային առաջարկ №1042

Ուղարկված է · 14:20
Հարցումից մինչև ուղարկված առաջարկ՝ 38 րոպե
նույն օրըպատասխան
340հատ
38 րտևեց

Հարցումից մինչև ուղարկված առաջարկ՝ նույն օրը։

01

Ի՞նչ է անում

Ուշացած առաջարկը հաճախ արդեն արդիական չէ։ Ագենտը վերացնում է հենց այդ ուշացումը։

Հավաքում է պահանջը

Քանակ, ժամկետ, պայմաններ — ճշտում է այն, ինչ պակասում է։

Պատրաստում է առևտրային առաջարկ

Ձեր ձևաչափով, գնացուցակով և ռեկվիզիտներով։

Ուղարկում է և հիշեցնում

Պատասխանի բացակայության դեպքում՝ մեկ հիշեցում սահմանված ժամկետում։

02

Ի՞նչ եք ստանում

Գնագոյացումը մնում է ձերը։ Ագենտը հաշվարկում է ձեր սահմանած կանոններով։

Պատրաստ առաջարկ

Նույն օրը՝ ձեր ձևաչափով, PDF կամ էլեկտրոնային նամակ։

Գնային սահմաններ

Ագենտը չի իջնում ձեր սահմանած նվազագույն գնից։

Ամսական հաշվետվություն

Հարցումների, ներկայացված առաջարկների և կայացած պատվերների քանակը։

03

Ի՞նչ է ներառված

Նույնական է բոլոր ագենտների համար՝ անկախ պատվիրակվող գործառույթից։

Ձեր տվյալները՝ համակարգում։ Գնացուցակ, պայմաններ և հաճախ տրվող հարցեր. ագենտը հենվում է բացառապես դրանց վրա։

Հստակ սահմաններ։ Փաստաթղթավորվում է, թե ինչ ագենտը երբեք չի հայտարարում և չի խոստանում։

Փորձարկում իրական տվյալներով։ Մինչև գործարկումը ստուգվում է ձեր վերջին նամակագրության վրա։

Փոխանցում օպերատորին։ Ցանկացած պահի կարող եք միջամտել. ագենտը դուրս է գալիս զրույցից։

Ամսական ճշգրտումներ։ Թերի պատասխանները վերանայվում են ամենամսյա կարգով։

Ամսական հաշվետվություն։ Հարցումների, պատասխանների և հայտերի քանակը՝ առանց ավելորդ մեկնաբանության։

04

Որքա՞ն արժե

Հարցումից մինչև ուղարկված առաջարկ՝ նույն օրը, ձեր ձևաչափով և ձեր գնացուցակով։

Սարքելը, մեկանգամյա350 000 ֏
Ամսական սպասարկում75 000 ֏

Գինը կախված է գնի հաշվարկի բարդությունից՝ զեղչեր, քանակից կախված սանդղակ, արժույթ։ Ամսական ծավալը սահմանափակված չէ։

05

Ինչպես ենք սկսում

1

Նախնական զրույց՝ 20 րոպե

Ուսումնասիրում ենք ձեր վերջին 3–5 առաջարկը և գնագոյացման կարգը։

2

Կառուցում ենք

3–7 աշխատանքային օր։ Փորձարկում ենք նախկին հարցումների վրա։

3

Գործարկում ենք

Նոր հարցումն ընդունվում է, առաջարկը ձևակերպվում և ուղարկվում ձեր հաստատմամբ։

Նշված արժեքը ներառում է երեք փուլն ամբողջությամբ։ Վերջնական արժեքը հաստատվում է նախնական զրույցից հետո՝ մինչև աշխատանքի մեկնարկը։

06

Ներկայացնել հայտը

Լրացրեք ձևը։ Քսանրոպեանոց զրույցի ընթացքում ճշտում ենք ձեր դեպքը և հաստատում վերջնական արժեքը՝ մինչև աշխատանքի մեկնարկը։

Հայտն ընդունված էԿապ կհաստատենք մոտակա աշխատանքային ժամերին։

Կամ զանգահարեք՝ 099 250 210

← Բոլոր ագենտները

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ