Direct-ի ագենտ

Instagram-ի և Facebook-ի հաղորդագրությունները՝ օրվա ցանկացած ժամի, առանց աշխատակցի։

Հաճախորդ● առցանց
Բարև, էս ինչքա՞ն է
Բարև Ձեզ։ 45 000 ֏ է, առկա է։
Առաքում անո՞ւմ եք
Այո՝ Երևանում նույն օրը, անվճար։
Ուրեմն վերցնում եմ
Հիանալի։ Անունը և հեռախոսը գրե՞մ պատվերի մեջ։

Այսպես է աշխատում՝ առանց ձեր մասնակցության։

01

Ի՞նչ է անում

Երկու ալիքի նամակները հավաքվում են մեկ միջավայրում, և ագենտը պատասխանում է ձեր անունից։

Պատասխանում է անմիջապես

Գիշերային ժամերին, հանգստյան և տոնական օրերին՝ նույն արագությամբ։

Ասում է գինը և առկայությունը

Հենվում է ձեր գնացուցակի և ապրանքների ցանկի վրա։

Ընդունում է պատվերը

Գրանցում է անունը, հեռախոսը և հասցեն, ապա ուղարկում ձեր Telegram-ին։

Պահպանում է ձեր ոճը

Բառապաշարը, ողջույնի ձևը և հաղորդակցման տոնը՝ ձեր հաստատմամբ։

02

Ի՞նչ եք ստանում

Հաճախորդը դիմում է իրեն հարմար ձևով։ Հարմարվում է ագենտը, ոչ թե հաճախորդը։

Գրած տեքստ

Հարցը ցանկացած ձևակերպմամբ, նաև սխալներով։

Լուսանկար

«Սենց բան ունե՞ք» — և կից նկար։ Նայում է և գտնում։

Ձեր գրառման հղումը

«Սա ինչքա՞ն է» + ձեր փոստի հղում։ Ճանաչում է՝ որ ապրանքն է։

03

Ի՞նչ է ներառված

Նույնական է բոլոր ագենտների համար՝ անկախ պատվիրակվող գործառույթից։

Ձեր տվյալները՝ համակարգում։ Գնացուցակ, պայմաններ և հաճախ տրվող հարցեր. ագենտը հենվում է բացառապես դրանց վրա։

Հստակ սահմաններ։ Փաստաթղթավորվում է, թե ինչ ագենտը երբեք չի հայտարարում և չի խոստանում։

Փորձարկում իրական տվյալներով։ Մինչև գործարկումը ստուգվում է ձեր վերջին նամակագրության վրա։

Փոխանցում օպերատորին։ Ցանկացած պահի կարող եք միջամտել. ագենտը դուրս է գալիս զրույցից։

Ամսական ճշգրտումներ։ Թերի պատասխանները վերանայվում են ամենամսյա կարգով։

Ամսական հաշվետվություն։ Հարցումների, պատասխանների և հայտերի քանակը՝ առանց ավելորդ մեկնաբանության։

04

Որքա՞ն արժե

Instagram և Facebook՝ երկու ալիք, ձեր գնացուցակով և ձեր ոճով։

Սարքելը, մեկանգամյա350 000 ֏
Ամսական սպասարկում70 000 ֏

Գինը կախված է ապրանքների ցանկի ծավալից և այն բանից, թե պատվերը որտեղ պիտի գրանցվի՝ Telegram, աղյուսակ, թե ձեր համակարգ։

05

Ինչպես ենք սկսում

1

Նախնական զրույց՝ 20 րոպե

Ուսումնասիրում ենք ձեր վերջին նամակագրությունը և առանձնացնում ամենօրյա կրկնվող հարցերը։

2

Կառուցում ենք

3–7 աշխատանքային օր։ Ներկայացնում ենք, դուք ստուգում եք ձեր իրական հարցերով։

3

Գործարկում ենք

Առաջին երկու շաբաթվա ընթացքում՝ ամենօրյա հսկողություն և ուղղումներ։

Նշված արժեքը ներառում է երեք փուլն ամբողջությամբ։ Վերջնական արժեքը հաստատվում է նախնական զրույցից հետո՝ մինչև աշխատանքի մեկնարկը։

06

Ներկայացնել հայտը

Լրացրեք ձևը։ Քսանրոպեանոց զրույցի ընթացքում ճշտում ենք ձեր դեպքը և հաստատում վերջնական արժեքը՝ մինչև աշխատանքի մեկնարկը։

Հայտն ընդունված էԿապ կհաստատենք մոտակա աշխատանքային ժամերին։

Կամ զանգահարեք՝ 099 250 210

← Բոլոր ագենտները

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ